Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր, արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր. Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Լոս Անջելեսի քաղաքահին խորհրդի կողմից ընդունված բանաձեւի մասին։

«Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։

Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերաազտագրումը բռնազավթումից;

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր»,-տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։