Ադրբեջանական զորքերը չեն հասել Կապան համայնքի տակ․ համայնքապետարանը հերքում է պատգամավորին

Կապանի համայնքապետարանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»։