Հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը

Հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը
Հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը:

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին: Հավանության է արժանացել նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թ. տարեկան ծրագիրն և միջոցառումների ցանկը: Ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես, կբարելավվի երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, կապահովվի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն:

Այս մասին տեցեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։