«Բանդիվան Կաթ»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է: