ԱԳ փոխնախարարը ներկայացրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը որ հարցերում համաձայնության չեն գալիս

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ: 

«Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների հետ կապված, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ հետ կապված, ցավոք սրտի, այս պահին դեռևս չկա համաձայնություն, երկու կողմերի տեսակետները բավականին հեռու են միմյանցից»,-ասաց Կոստանյանը:

Փոխնախարարը, սակայն հավելեց, որ աշխատանքները շարունակվում են: