Մուրճը սառը զենք չի համարվում․ Արա Ֆիդանյան. Factor.am

ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Արա Ֆիդանյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի կիրառմանը, գրում է Factor.am-ը։

Ըստ Ֆիդանյանի՝ մուրճը սառը զենք չի համարվում։ «Ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթները, եթե Ոստիկանությունը կտեսնի, որ այդ մուրճը նախատեսված է և կունենա հստակ տեղեկատվություն, որ այն կոնկրետ անձին կամ անձանց վնաս հասցնելու համար է, վստահեցնում եմ, որ ոստիկանությունը կզբաղվի այդ հարցով»,- նշեց փոխոստիկանապետը։