Մայիսի 1-ից միջինում 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 230 մարդու աշխատավարձ

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, ըստ որի՝ մայիսի 1-ից միջինում 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 230 մարդու աշխատավարձ:

«Հիշեցնեմ, որ տարեցների և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 700 աշխատակիցների աշխատավարձը նույն չափով բարձրացել էր այս տարվա հունվարից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: