«Րաֆֆին թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»

«Րաֆֆին թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»
«Րաֆֆին թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»

ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի համար անընդունելի է ցանկացած ծայրահեղություն, տվյալ պարագայում`հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը:

«Դա իր մեջ բացասական լիցքեր է պարունակում եւ այս ամբողջ նախընտրական ու հետընտրական գործընթացներում, կարծես թե այդ ծայրահեղականությունից խուսափելն էր, որ ի վերջո բերեց, բավականին լավ արդյունքի, հենց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այն, ինչին շատերը չէին սպասում, միգուցե, նաեւ իր թիմակիցները: Հիմա, երբ ուղղակի ծայրահեղ միջոցների ես դիմում եւ քեզ անկյուն ես մղում, հարց է առաջանում, թե ինչպե՞ս ես այդ անկյունից դուրս գալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Պատասխանելով մեր հարցին՝ նա նաեւ հավելեց, որ չունի հարցի պատասխանը կամ լուծումների սեփական տարբերակը, որը որ կարող էր իշխանությունն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին`այդ անկյունից դուրս գալու համար: Այնուհանդերձ, Արտակ Դավթյանը փոփոխություններ է տեսնում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում: Իր կարծիքով նույնիսկ որոշակի մշակույթ է ձեւավորվում. «Մենք չեն ծայրահեղականացնում եւ հրաժարվում ենք այն կարգախոսից, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Պիտի փորձենք ամեն ինչ անել, որ ընդդիմությունը եւս մասնակից լինի այն խնդիրների լուծմանը, ինչն իր կողմից բարձրացվում է: Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարին: Այստեղ, կարծում եմ, որոշակի լծակներ պիտի ունենա հենց ընդդիմությունը»: Այս համատեքստում, մեր զրուցակիցը բնական է համարում իր կուսակիցների այն մոտեցումը, որ եթե անհրաժեշտ են սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ, իշխանությունը պատրաստ է գնալ դրանց`ապահովելու ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներում մասնակցությունը, ինչն էլ իր հերթին առավեել զգոն կդարձնի իշխանությանը: «Մշակույթ ձեւավորելու այն առողջ սաղմերին, ինչին ականատես ենք եղել, դա կտանի ավելի ամրապնդմանը եւ ավելի լավ արդյունքների: Ատելությունը, պայմանական`ընդդիմություն-իշխանություն բաժանումը, բաժանարար գծերը, կարծում եմ, կվերանան»,- ասաց նա:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/11/213212/