Հենրի Քիսինջերը ընդունել է Հայաստան այցելելու՝ Արմեն Սարգսյանի հրավերը

Հենրի Քիսինջերը ընդունել է Հայաստան այցելելու՝ Արմեն Սարգսյանի հրավերը
Հենրի Քիսինջերը ընդունել է Հայաստան այցելելու՝ Արմեն Սարգսյանի հրավերը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:

Այդ մասին փոխանցում են նախագայի մամլո ծառայությունից:

Ըստ հաղորդագրության, Արմեն Սարգսյանն ու Հենրի Քիսինջերը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

Հենրի Քիսինջերը 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման եւ խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար: