Այլևս հավաքին մասնակցելուն հարկադրելը, նյութապես շահագրգռելը հանցագործություն է. Իոաննիսյանը կոչ է անում դիմել իրավապահներին

Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Ուշադրություն!

Այլևս հավաքին մասնակցելուն հարկադրելը, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը (այդ թվում՝ հավաքին մասնակցելու համար փող տալը) այլևս հանցագործություն է, որի համար կարելի է միջև 3 տարի անցկացնել բանտում:

Բոլոր նրանք, ում գործաուն պարտադրում է գնալ որևէ հանրահավաքի, թող իմանան, որ իրենց գործատուն հանցագործ է:

Նման դեպքում խնդրում եմ դիմել մեզ կամ իրավապահներին:Մեզ դիմելու դեպքում գաղտնիությունը երաշխավորում ենք»։

Ուշադրություն!Այլևս հավաքին մասնակցելուն հարկադրելը, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը (այդ թվում՝…

Posted by Daniel Ioannisyan on Monday, May 10, 2021