Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։

«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։