«Հայկական կողմից պարզաբանում չկա՞, սա ի՞նչ նոր անակնկալ է». Սաֆարյան

«Հայկական կողմից պարզաբանում չկա՞, սա ի՞նչ նոր անակնկալ է». Սաֆարյան
«Հայկական կողմից պարզաբանում չկա՞, սա ի՞նչ նոր անակնկալ է». Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անրադարձել է Սերգեյ Լավրովի «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցին, որտեղ վերջինս խոսում է Հայաստան-Ռուսաստան նոր պայմանագրի մասին։ 

«Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Հենց սա ինքնիշխանության կրճատում է, երբ քեզ չեն թողնում քո անվտանգության կարիքները բավարարելու համար ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ այլ երկրների հետ:

Հետաքրքիր է, թե նոր իշխանությունները ի՞նչ են հասկանում ինքնիշխանություն ասելով….

Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն. այս ամենի հիմքն էլ իրենք են դրել 2012թ. ՀԱՊԿ կանոնադրության արձանագրություն ստորագրելով ու ԱԺ-ում բոլորով միասին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ) վավերացնելով, որի համաձայն առանց ՀԱՊԿ համաձայնության Հայաստանն իրավունք չունի հյուրընկալել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածք»: