Վթար Ալավերդի-Օձուն ճանապարհին. 1 զոհ, 2 վիրավոր

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ալավերդի-Օձուն ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 67-ամյա վարորդ Արմենակ Պապոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսի 46-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։