Արմավիրում հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է․ Տեսանյութ

«Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է տեսանյութեր հրապարակել։ Այս անգամ ներկայացվում են Արմավիր քաղաքում հիմնանորոգման աշխատանքները։

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հիմնանորոգվում է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2,07 կմ հատվածը: Ծրագրի արժեքը 983.4 մլն դրամ է: Վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ: 

Հիմնանորոգվում է Ս-3-11, Հ-15-Նալբանդյան-Գետաշեն Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 կմ հատվածը: Ծրագրի արժեքը` շուրջ 200 մլն դրամ: Վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ: 

Արմավիր

#ԿառուցենքՀայաստանըՆորովի

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, September 7, 2020