Շուշիի քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքը հուսալի ձեռքերում է

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վստահեցնում է, որ Շուշին հուսալի ձեռքերում է, որովհետև քաղաքը պաշտպանում է Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունը:

Շուշիի քաղաքապետը, ով գտնվում է քաղաքի պաշտպանության դիրքերում, «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Շուշին շարունակելու է հայերեն խոսել, Շուշիում շարունակելու են ղողանջել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը: «Կեղծ լուսանկարներ են տարածում, իբր մզկիթի վրա դրոշ են դրել, բայց, երբ ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա կեղծիք է: Թող չմտածեն, որ Շուշին իրենցն է լինելու: Շուշին երբեք իրենցը չի լինի: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք Շուշիում»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։