Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

«Հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում»:

Այդ մասին ասված է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի հայտարարության մեջ: