Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով

Սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո Հայաստանի տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ:

Այսօր ցերեկը հյուսիսային շրջաններում, վաղը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, սեպտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: