Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել

Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել
Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել

ՀՀ պետական վերահսկողական  ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Արթուր Նահապետյանը: Նա ասաց, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու:

ՊՎԾ-ի  աղբյուրներն  էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։ Factor.am-ի հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»:

Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում