Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ․ ԱՀ ԱԻՊԾ-ն զգուշացնում է

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է`Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:

Գազի վթարային ծառայություն՝ 1-04»: