Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը Իտալիայում հատել է 10,000-ը

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի տվյալների, Իտալիան զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։  Ըստ աղբյուրի՝ վարակված մարդկանց թիվը Իտալիայում շուրջ 10,149 է, որից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 877 մարդ։ 

Վիճակագրության համաձայն, Իտալիայում կորոնավիրուսն արդեն խլել է 631 մարդու կյանք։ Առողջացածների թիվը՝ 1,004 է։ 

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 121,230 է: Վիճակագրության համաձայն, արձաագրվել է 4,379 մահվան դեպք, առողջացել է 66,909 մարդ:

Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոր կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է արձանագրվել։