ԱՄՆ-ից Գյումրի մշտական բնակության կվերադառնա քանդակագործ Էմիլ Գազազը․ ՀԺ

Հայկական ժամանակը գրում է․

Քաղաք Գյումրի, Ջիվանու 50, կամ վերադարձ արմատներին։ Սա է լինելու աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազի, նույն ինքը Էմանուել Գազազյանի բնակության նոր հասցեն։

80-ականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող եւ ստեղծագործող գյումրեցի, աշխարհահռչակ քանդակագործ-գեղանկարիչը Գյումրի վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունի։ Արվեստագետի վճռական կամքի մասին Գյումրու քաղաքապետին տեղյակ է պահել Գազազի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը։ «Սա իր ցանկությունն է. վերադառնալ Գյումրի, Գյումրիում հիմնել իր արվեստանոցը և ձուլարանը: Գազազն ուզում է տեղափոխվի Գյումրի և ստեղծագործի այստեղ»,- տեղեկացրեց Գազազի ներկայացուցիչը:

Ավագանին էլ իր հերթին արդեն հաստատել է․ Գազազը կապրի և կստեղծագործի Կումայրի պատմական միջուկի պատմական մի տան մեջ։ Այն և՛ տուն է լինելու, և՛ արվեստանոց, և՛ թանգարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում