Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում

Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ հարաբերությունները խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պարահայից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։

«Իմ այս այցը համընկնում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Վերջին 30 տարիներին Հայստանն ու Չեխիան երկկողմ լուրջ օրակարգ են ձևավորել՝ անդրադառնալով տարբեր ոլորտների, ներառյալ ակտիվ  քաղաքականությունը։ Այսօր կցանկանայի խոսել  Հայաստանի ժողովրդավարության ճանապարհի մասին, մի տարածաշրջանում, որը լի է մարտահրավերներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Նա տեղեկացրեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը ընդգրկուն բարեփոխումներ  է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետը կարևորեց ընտրական գործընթացներում քաղաքացիների ազատ կամարտահայտումը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ փակվել է կեղծված ընտրությունների էջը։ Մի շարք բարեփխումների արդյունքում Հայաստանը կարողացել է տպավորիչ տնտեաական աճ արձանագրել։ Մասնավորապես, 7,6 տոկոս տնտեսական աճ գրանցվել է 2019-ին, 5,7  տոկոս՝ 2021-ին, 12,6 տոկոս  2022-ին։