«Թող իրավապահները ստուգեն, ես կապ չունեմ Քոչարյանի գործի հետ». Վազգեն Ռշտունի

«Թող իրավապահները ստուգեն, ես կապ չունեմ Քոչարյանի գործի հետ». Վազգեն Ռշտունի
«Թող իրավապահները ստուգեն, ես կապ չունեմ Քոչարյանի գործի հետ». Վազգեն Ռշտունի

«Ես այս գործի հետ կապ չունեմ, գործը քննող դատավորին չեմ ճանաչում: Թե ուղղակի, թե անուղղակի, որևէ ձևով կապի մեջ չեմ եղել դատավորի հետ»,- այսօր լրագրողներին ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո մամուլում տեղեկություն եղավ, թե Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը: Նշվում էր, որ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Վազգեն Ռշտունին այսօր լրագրողներին ասաց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: «Թե համակարգում, թե համակարգից դուրս երևի մարդիկ կան, ում ես խանգարում եմ: Այդ պատճառով իմ անունն են շրջանառում»,- ասաց Ռշտունին:

Նա հավելեց. «Եթե ասում են՝ ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, այդ դեպքում մեր ուժային կառույցները, եթե ունեն որոշակի տեղեկություն իմ շահագրռգվածության վերաբերյալ, իմ կողմից գործի վրա ազդելու վերաբերյալ, խնդրեմ, թող իրենց լծակներն օգտագործեն »:
Հարցին, թե վարչապետի հայտարարություններից պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայանցնել, դատավորը պատասխանեց. «Եթե հրաժարական կտամ այն դեպքում, եթե հասկանամ, որ իրավաբանական համայնքը կամ գործին մասնակցող անձինք ինձ չեն վստահում, իմ գործոնեությունը չի ընդունվում»:

Վազգեն Ռշտունին նաև ասաց, որ երբեք զանգի միջոցով դատական գործ չի քննել:
Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ իրականացվելիք վեթինգին, նա ասաց. «Իմ կարծիքով՝ մենք ամեն օր վեթնինգի ենք ենթարկվում: Եթե մտածում են դատական համակարգի առաողջացման մասին, միգուցե նստենք ու միասին մտածենք, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի համակարգն ավելի լավ աշխատի»: