Երևանում կորոնավիրուսի տարածման օջախներից է Նորք Մարաշի փողոցներից մեկը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում շարունակում է ներկայացնել կորոնավիրուսի տարածման օջախները՝ փողոց առ փողոց։

«Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները…

Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.», -գրել է նա։

Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները…Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների…

Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 14. Juni 2020