«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել ընկերության հիմնադիրների կողմից 43 միլիոն դրամի յուրացման մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել  ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասել է Հարությունյանը: