Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սեպուհ Սրբազանը պայքարում է կորոնավիրուսի չարիքի դեմ:

Աղոթում ենք Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շուտափույթ ապաքինման համար:

Աստված օգնական, Սրբազան Հայր», նշել է նա: