Վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը ՔԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմում չի ստացել

Վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հրաժարականի դիմում չի ստացել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության լրատվական ծառայությունից:

Մամուլում լուրեր են տարածվել, թե Պողոսյանը հրաժարական է տվել: