Թափառող շների կողմից 45 կծման դեպք չի արձանագրվել․ ԹԿՎԿ

Նախորդ շաբաթ Երևանում թափառող շների կողմից 45 կծման դեպք չի արձանագրվել:

«Սիրելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ տարածված տեղեկությունները նախորդ շաբաթ շների կողմից կծման 45 դեպքերի մասին՝ չի վերաբերվում միայն թափառող շներին:

Այս ինֆորմացիան ներառում է նաև ընտանի կենդանիների կողմից կծվածության դեպքերը»,-նշվում է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հայտարարության մեջ: