Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց այսօր տեղադրվել է անվախ աղջկա արձանը։

Այն խորհրդանշում է սեռով պայմանավորված խտրականության վերացում, ինչպես նաև նպատակ ունի խրախուսել կանանց, աղջիկների մասնակցությունը կառավարման օղակներում։

Արձանը տեղադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Գաղափարը եղել է նախկին նախարար Մանե Թանդիլյանինը, որն էլ ներկա է եղել արձանի բացման արարողությանը: