Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Անցած ուրբաթ կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է դարձել Աննա Չուլյանը:

✅Այսօր տիկին Չուլյանին ներկայացրել եմ գրադարանի աշխատակազմին: Նախ շնորհակալություն եմ հայտնել Գրադարանի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանին արդյունավետ աշխատանքի և իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

‼️Շնորհավորելով տիկին Չուլյանին՝ հույս հայտնեցի, որ նա Հայաստանի ազգային գրադարանում կյանքի կկոչի բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել է մրցութային հանձնաժողովին, ինչպես նաև Գրադարանին կծառայեցնի իր նախորդ աշխատավայրում ձեռք բերված դրական մեծ փորձը»: