Արարատ Միրզոյանը Հնդկաստանի վարչապետի հետ զրուցել է հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։