Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00‚ փակ է լինելու երթևեկության համար:  

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ 

Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։ 

Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: