Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ խմբակցությունը  հրատապ նիստ կգումարի:

«Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարության մեջ։