Իրանը հաստատել է հանձնառությունը խաղաղ միջուկային համաձայնագրին

Իրանը նախկինի պես ձգտում է հասնել համաձայնության՝ վերացնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն՝ ելույթ ունենալով Abu Dhabi Strategic Debate քաղաքական խորհրդաժողովում։

«Պատճառը, որ Իրանը չի դուրս եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից այդ ագրեսիայից հետո (խմբ․՝ Իսրայելի գործողությունները Իրանի դեմ և ԱՄՆ-ի հարձակումը Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա), հենց այն է, որ մենք ձգտում ենք խաղաղ միջուկային համաձայնության,» նշել է իրանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները շարունակելու են զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը, որը «հպարտության հարց» է Իսլամական Հանրապետության համար։ Միաժամանակ, Խաթիբզադեն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է ապացուցել, որ չի նպատակադրվում ձեռք բերել միջուկային զենք։

Այդուհանդերձ, Իրանի փոխարտգորսնախարարն ասել է, որ Թեհրանը Վաշինգտոնից ստանում է «հակասական ազդակներ» միջուկային հարցով բանակցությունների մասին․ «Բեմում մենք լսում ենք մի բան, իսկ կուլիսներում՝ մեկ այլ բան», – նշել է նա։