Անահիտ Ավանեսյանն այցելել է Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի: Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում արյունատվության կարիք կա:Առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ արյան դոնոր դառնալու և արյունատվության այսօրինակը կարող է վարակիչ լինել: