Հարսանեկան շարասյան մեքենան մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ

Հարսանեկան շարասյան մեքենան մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ
Հարսանեկան շարասյան մեքենան մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: 

Մանրամասները՝ Shamshyan.com-ում