ԱԺ պատգմավորները և ողջ աշխատակազմը կպարգևատրվի

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կպարգևատրվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին,  Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- նշված է կարգադրությունում։

ԱԺ նախագահը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: