ԵՄ անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել. Փաշինյան

Եվրամիությանը անդամակցության գործընթացում Հայաստանը չի պատրաստվում կիրառել շանտաժի գործիքներ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան–ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։

«Մենք ընդունել ենք ԵՄ անդամակցության մասին օրենք, սակայն գործընթացում չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ Եվրամիության նկատմամբ՝ ասելով, թե օրենք ընդունել ենք, և պետք է մեզ հաջորդ ամիս ընդունեք։ Մեզ համար կարևոր է, որ այս գործընթացը ընթանա առանց լարվածության։ Սա նաև հնարավորություն է շարունակելու բարեփոխումները այնպես, որ իսկապես համապատասխանենք ԵՄ չափանիշներին», – նշել է Փաշինյանը։