Սերբիայի 104-ամյա բնակչուհին բարեհաջող պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Սերբիայի 104-ամյա քաղաքացին՝ Նովի-Սադ քաղաքից, բարեհաջող պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ անցնելով պատվաստման երկու փուլը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Պոլիկլինիկայի աշխատակիցները 1914 թվականին ծնված Իլոնա Կովաչին պատվաստել են և լուսանկարը տեղադրել պոլիկլինիկայի ֆեյսբուքյան էջում՝ գրելով.

«Չենք կարող ասել, թե հատկապես որ պատվաստանյութով է պատվաստվել տիկին Կովաչը, որովհետև դրանք բոլորն էլ օգտակար են: Կարևոր է, որ նա ինքն է ցանկացել պատվաստվել: Այժմ տիկին Կովաչը իրեն լավ է զգում: Կարևոր է նաև այն, որ հենց ինքն է ցանկություն հայտնել պատվաստվել: Այժմ նա ողջ է ու առողջ», -աել է պոլիկլինիկայի հանրային կապերի համակարգող Զորկա Բակովիչը: