Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։

Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով անկրկնելի ավանդ ունի բազում տաղանդների բացահայտման, դաստիարակման և կայացման գործում։

Ցավակցում եմ սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստի բազմաթիվ երկրպագուներին»: