«Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին». Էդվարդ Նալբանդյան

«Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին». Էդվարդ Նալբանդյան
«Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին». Էդվարդ Նալբանդյան

Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։
Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում ելույթ ունենալով, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ, հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ադրբեջանն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները այլև մշտապես նոր քայլեր է ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները։ Նման վերջին դրսևորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարն իր ելույթում նշել է, որ չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լիներ Ադրբեջանի արարքը եւ, թե միջազգային հանրության արձագանքը այդ խայտառակ քայլին միաձայն էր և միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում:

«Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է ճիշտ է արել:

Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը,-ասել է Նալբանդյանը։

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»:

© Medialab.am