Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ ինչպես են թոշակառուները հերթ կանգնել՝ առանց սոցիալական հեռավորության կանոնը պահպանելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շարունակում է մարդկանց կուտակումների լուսանկարներ հրապարակել։ Այս անգամ նա հրապարակել է լուսանկար՝ ինչպես են թոշակառուները Հայփոստի դիմաց հերթ կանգնել՝ առանց սոցիալական հեռավորության կանոնը պահպանելու։

«Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք», -գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նախորդ անգամ Փաշինյանը ներկայացրել էր, թե ինչպես են Վանաձորի Գլորիա ֆաբրիկայի աշխատողները առանց դիմակ, առանց կանոներ պահպանելու նստում ավտոբուս՝ տուն գնալու համար։

Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 2. Juni 2020