Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցը ինքնահրկիզվել է

Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցը ինքնահրկիզվել է
Թել Ավիվում բողոքի ցույցի մասնակիցը ինքնահրկիզվել է

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում շաբաթ երեկոյան կայացած սոցիալական շարժման տարելիցին նվիրված բողոքի երթի ժամանակ մի երիտասարդ ինքնահրկիզվել է, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Նա փողոցում թողել է իր նամակի պատճեն, որում գրված է եղել .«Իսրայել պետությունը ինձ թալանել  և թողել է անօթևան: Ես մեղադրում եմ վարչապետին և ֆինանսների նախարարին իսրայելցիներին ամենօրյա նվաստացման համար: Նրանք վերցնում են աղքատներից հարուստներին տալու նպատակով»:

 

© Medialab.am