ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին եւ պարզեց նրա քաղաքական կապերը.Նիկոլ Փաշինյան

«ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին եւ պարզեց նրա քաղաքական կապերը»,-ֆեյսբուքյան էջում գրռում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգտատերերի հետ կիսվելով ԱԱԾ տեսանյութով։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին»,-նշված է քիչ առաջ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ ստորեւ։