Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:

ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը:

Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։