Իսրայելի եւ Սիրիայի սահմանին պայթյուններ են որոտացել

Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա, վնասվել Է շենք եւ ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Որոշ ժամանակ առաջ պայթյուններ են լսվել սահմանի սիրիական կողմից, անվտանգության ցանկապատի մերձակայքում»,-հաղորդում Է մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ քաղաքացիական շենքին եւ ավտոմեքենային, «հավանաբար, հասցվել Է բեկորային վնաս»: Պայթյունների պատճառը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: