Հակոբ Արշակյանը նշել է՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական եւ ջերմ կապերը խոր արմատներ ունեն

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձեւաչափով:

Այդ մասին հայտնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական եւ ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր կապերը, դաշնակցային եւ ռազմավարական գործընկերությունը. նշել է ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալը նշել է, որ խորհրդարանականները հետեւում են տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը եւ կարծիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարեւոր նշանակություն: