Փաշինյանը վերահաստատեց իր թեզը՝ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ԼՂ-ի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին, թե արդյոք վարչապետը հրաժարվել է այդ թեզից:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե Փաշինյանն ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայիս պայմաններում:

«Ես այո, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա Փաշինյանը նշեց, որ դրանք բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճշգրտվեն  բանակցություններում: