Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփված բուժանձնակազմին կտրամադրվի առանձին հյուրանոց

Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ կերպ չվտանգեն: Այս մասին հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

ℹ️Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Mittwoch, 15. April 2020