Սեւանի կարասի մեջ ժապավենաձեւ որդ են են հայտնաբերել

Սեւանի կարասի մեջ ժապավենաձեւ որդ են են հայտնաբերել
Սեւանի կարասի մեջ ժապավենաձեւ որդ են են հայտնաբերել

Սեւանից որսած կարաս ձկան մեջ բնակիչները հայտնաբերել են ժապավենաձեւ որդեր: Այս մասին ահազանգում է «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:

«Մենք դեռ անցյալ ամառ բարձրացրել ենք այն հարցը, որ Սեւանի ձուկը հիվանդ է: Բայց պաշտոնական պատասխանը հետեւյալն էր. «Մենք հիվանդ ձուկ չենք տեսել, դա ապատեղեկատվություն է, իսկ ով որ խոսում է, թող ապացուցի»,- հաղորդում է Էկոլուրը՝ որպես փաստարկ ներկայացնելով արդեն կոնկրետ նկարներ ու բնակիչների ահազանգը:

Նկարները այստեղ՝ http://www.ecolur.org/hy/news/sevan/worms-in-sevan-crucian-carp-photo/3798/

© Medialab.am